211652_close_icon
views-count3332 դիտում article-date 19:51 17-04-2019

Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի վերաբերյալ քննված քրեական գործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է Լոռու մարզպետա¬րանի Թուման¬յանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետի կողմից շահառու անձանց ընտանիքին հասանելիք նպաստը ստանալու, դրա վճարումը շարունակելու, նպաստառուների ցուցակից դուրս չթողնելու համար նրանից ապօրինի վարձատրություն պահանջելու և նույն գործակալության աշխատակցի միջոցով ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 3121-րդ հոդվա¬ծի 3-րդ մասի 1-ին կետով, 3121-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ալավերդի քաղաքի բնակչուհի Ա. Ղ.-ն ընտանիքների անապահովության գնահատման համակար¬գում հաշվառվելու նպատակով, 2013թ. դեկտեմբերին դիմել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարած¬քային գործակալության պետ Ա. Գ.-ին, ներկայացել որպես միայնակ մայր և ընդգրկվել ընտանիքների անապահո-վութ¬յան գնահատման համակարգում: Որոշ ժամանակ անց վերջինս տեղեկանա¬լով Ա. Ղ.-ի կողմից փաստացի ամուսնու հետ համատեղ բնակվելու և այդ հանգամանքն իրենցից թաքցնելու մասին՝ 2014թ. հունվար ամսվա վերջին քաղաքացուն հրավիրել է իր աշխատա¬սենյակ և իր լիազորութ¬յունների շրջանակներում՝ ամուսնու հետ համատեղ բնակվելու հան¬գա¬մանքն անտեսելու և նրան այդ հիմքով ընտանիքների անապահովության գնահատման համակար¬գից դուրս չթողնելու նպատակով, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել գործակալութ-յան մասնագետ Ա. Թ.-ի միջոցով իրեն տալ յուրաքանչյուր տարվա համար վճարվող մի քանի ամսվա նպաստի գումարները: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարած¬քային գործակալութ¬յան նշված մասնագետը ապահովել է ուղիղ կապ գործակալության պետի և քաղաքացու միջև և վերջինիս կողմից անձամբ ու որպես միջնորդ հանդես եկած նրա մոր՝ Ե. Ղ.-ի միջոցով, 2015-2017թթ. գործակալության շենքում մաս-մաս ստացած ապօրինի վարձատրության գումարը փոխանցել է Ա.Գ.-ին՝ այդ կերպ օժանդակելով վերջինիս ապօրինի վարձատրություն ստանալուն: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ գործակալության նախկին պետը սոցիալական աջակցության նպաստի շահառու ևս մեկ անձից, նույնպիսի նպատակներով, պահանջել է ապօրինի վար-ձատրություն` տարվա մեկ ամսվա նպաստի գումարը՝ 37.500 ՀՀ դրամ, որը 2011-2016 թվականների ընթաց¬քում` երկու ամիսը մեկ, անձամբ ստացել է իր աշխատասենյակում: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարած¬քային գործակալության նախկին պետ Ա. Գ.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1.105.545 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն ստանալու համար, իսկ Ա. Թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-3111 հոդվածի 1-ին մասով՝ Ա. Գ.-ի կողմից 116.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն ստանալուն օժանդակելու համար: Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում Ա.Թ.-ի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է: Առաջադրված մեղադրանքներում ինչպես գործակալության նախկին պետը, այնպես էլ մասնագետն իրենց լիովին մեղավոր են ճանաչել: Ա. Գ.-ի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ է մուծվել 1.105.545 ՀՀ դրամ գումարը՝ որպես վնասի հատուցում: Գործակալության մասնագետ Ա.Թ.-ի նկատմամբ որոշում է կայացվել համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, իսկ գործակալության նախկին պետ Ա. Գ.-ի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն: Քրեական նշված գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ միասին ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր