211652_close_icon
views-count2331 դիտում article-date 17:02 17-04-2019

Լիոնել Մեսի. «Բարսելոնան» հասավ իր նպատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0), որտեղ նա դուբլի հեղինակ դարձավ: «Մենք հասանք մեր նպատակին՝ վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ դուրս եկանք կիսաեզրափակիչ: Մենք ևս մեկ քայլ առաջ կատարեցինք: Խաղի առաջին րոպեները բարդ էին: Անկասկած, մենք դրան ուշադրություն էինք դարձրել: Մենք քննարկել էինք դա՝ հաշվի առնելով «Ռոմայի» հետ խաղի փորձը: Այս մրցաշարում բավական է 5 կամ 10 րոպե վատ խաղ, որոնք կարող ենք բարդացնել վիճակը: Կիսաեզրափակիչում մեզ բարդ մրցակից է սպասվում, լինի դա «Լիվերպուլը» կամ՝ «Պորտուն»: Այժմ մենք պետք է վերադառնանք Լա Լիգայի խաղերին, չթուլացնել տեմպն ու նվաճել տիտղոսը: Այդ դեպքում մենք կկարողանանք ՉԼ-ի կիսաեզրափակիչ հանդիպումն անցկացնել այնպես, ինչպես՝ պետք է», ասել է Մեսին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր