211652_close_icon
views-count2794 դիտում article-date 16:38 17-04-2019

Աբովյանի քաղաքապետի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր»-ը կառաջադրի իր թեկնածուին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ ընտրվել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին կուսակցության թեկնածուն: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մարզպետը նշեց, որ որոշումը կայացրել են ապրիլի 16-ին, երեկոյան: «Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ՔՊ-ն կառաջադրի իր թեկնածուին»,-ասաց Ռ. Պետրոսյանը և որևէ, սակայն, չնշեց։ Նշենք, որ Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:

Նմանատիպ նյութեր