211652_close_icon
views-count3045 դիտում article-date 16:32 17-04-2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարիկ Մարտիրոսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին հյուրընկալել է հայտնի ռուսաստանաբնակ հայ շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանին, այս մասին նախագահը գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում՝ հրապարակելով իր և Գարիկի լուսանկարը: «Հյուրընկալել եմ հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանին»,- նշված է ՀՀ նախագահի էջում: Ուշագրավ է, որ լուսանկարում Գարիկ Մարտիրոսյանը կրում է նախագահ Արմեն Սարգսյանի հայտնի՝ ՀՀ զինանշանով գլխարկը:

Նմանատիպ նյութեր