211652_close_icon
views-count2057 դիտում article-date 16:04 17-04-2019

«Յուվենտուսի» բաժնետոմսերի արժեքը նվազեց 24%-ով՝ ՉԼ-ից դուրս թռնելուց հետո

«Յուվենտուսի» բաժնետոմսերը զգալի անկում են ունեցել գիշերը՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում «Այաքսից» կրած պարտությունից հետո (1:2): Երեկ երեկոյան թուրինցիների բաժնետոմսի համար վճարում էին 1,69 եվրո, սակայն այսօր վաղ առավոտյան սակարկությունները մեկնարկել են 1,30 եվրո ցուցանիշից: Այժմ բաժնետոմսերի արժեքը աստիճանաբար վերականգնվում է և կազմում է 1,41 եվրո, ինչը 16%-ով ցածր է երեկվա գներից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր