211652_close_icon
views-count817 դիտում article-date 16:34 17-04-2019

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան տնօրեն Թոնի Ուորդին և խմբագիր Անջելա Ջարմենին: Բարձր գնահատելով հրատարակիչների աշխատանքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես կարևորել է հայկական գրական ստեղծագործությունների թարգմանաբար հրատարակումն ու սփռումն աշխարհի տարբեր երկրներով: Հրատարակչատան ներկայացուցիչները նշել են, որ մեծապես տպավորված են Հայաստանով, հայկական մշակութային և գրական ժառանգությամբ: Անդրադառնալով Arc Publications-ի կողմից Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» գրքի երկլեզու՝ հայերեն և անգլերեն տարբերակի լույս ընծայմանը՝ նրանք նշել են, որ դա կարևոր քայլ է լինելու Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը ողջ աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր