211652_close_icon
views-count1324 դիտում article-date 16:21 17-04-2019

Հետախուզվող Շվեդիայի քաղաքացին հայտնաբերվեց սահմանային անցակետում

«Զինանոց-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Նաիրիի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ապրիլի 16-ին, ժամը 08.55-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Շվեդիայի Թագավորության 25-ամյա քաղաքացի Դավիթ Ս.-ն, որը 2014թ. օգոստոսի 13-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր