211652_close_icon
views-count6251 դիտում article-date 15:16 17-04-2019

Ֆրանսիացի հայտնի ճարտարապետը նշել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման արժեքը

Ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը գնահատել է խոշոր հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման արժեքը։ Ճարտարապետի խոսքով՝ այն կազմում է մոտ 1 մլրդ եվրո, գրել է Le Parisien թերթը։ Վիլմոտի խոսքով՝ գոյություն ունի կամարի վերականգնման, աշտարակի սրաձողի վերակառուցման և տաճարի ներքին հարդարանքի նորոգման որոշված գին: «Այո, մոտավորապես այդքան»,- պատասխանել է Վիլմոտը նշված գումարի վերաբերյալ France Inter ռադիոկայանի հաղորդավարի հարցին: Ավելի վաղ Le Parisien թերթը հայտնել էր, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվությունների գումարը հասել է 1 մլրդ եվրոյի: Միջոցները հիմնականում հատկացնում են խոշոր ընկերություններն ու գործարարները, ինչպես նաև 4 հասարակական հիմնադրամները, որոնք ընտրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը:

Նմանատիպ նյութեր