211652_close_icon
views-count63343 դիտում article-date 13:45 17-04-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Skoda-ն ու КамАЗ-ը. 6 վիրավորներին առաջինը օգնության են հասել փրկարարները, ոստիկանները, այդ պահին անցնող քննիչներն ու քաղաքացիները. օպերատիվ են գործել բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23.5 կմ հատվածում բախվել են КамАЗ մակնիշի 372 ԼՏ 61համարանիշի և Scoda մակնիշի 836604 AՍ տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ Աբովյանի, 3-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, 2-ն էլ՝ Էրեբունի բժշկական կենտրոններ։ Օպերատիվ են գործել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները և բժիշկները; Դեպքի վայրում հավաքվածերն ասում էին, որ վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, ինչպես նաև այդ պահին նշված վայրով անցնող Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզաին քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները, ովքեր փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ դուրս են բերել ավտոմեքենայից վիրավորներին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գւոմարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղազարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Skoda-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային մասով բախվել КамАЗ-ին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր