211652_close_icon
views-count13122 դիտում article-date 12:10 17-04-2019

Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթեց Արթուր Սահակյանի Քամու հետ ֆիլմը

Կայացավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի Անահիտ՝ երկրորդ մրցանակաբաշխությունը: Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթեց Արթուր Սահակյանի Քամու հետ ֆիլմը: Պատմություն՝ Սեւանա լճի ավազանում ապրող մարդկանց, ձկնորսների մասին, որոնք ամեն օր, վտանգելով իրենց կյանքը, դուրս են գալիս բաց ծով ու կռվում բնության դեմ: Այս մարդիկ, չնայած անխուսափելի կորուստներին, հույս ունեն, որ հաջորդն իրենք չեն լինի ու քամու հետ դուրս կգան, կապրեն: Քամու հետ ֆիլմը արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: Ֆիլմը Ոսկե Ծիրան 15-րդ միջազգային կինոփառատոնում ստացավ լավագույն դեբյուտ մրցանակը: Այժմ մասնակցում է միջազգային մի շարք կինոփառատոնների:

Նմանատիպ նյութեր