13461 դիտում
12:10 17-04-2019
Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթեց Արթուր Սահակյանի Քամու հետ ֆիլմը
Կայացավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի Անահիտ՝ երկրորդ մրցանակաբաշխությունը:
Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթեց Արթուր Սահակյանի Քամու հետ ֆիլմը:
Պատմություն՝ Սեւանա լճի ավազանում ապրող մարդկանց, ձկնորսների մասին, որոնք ամեն օր, վտանգելով իրենց կյանքը, դուրս են գալիս բաց ծով ու կռվում բնության դեմ:
Այս մարդիկ, չնայած անխուսափելի կորուստներին, հույս ունեն, որ հաջորդն իրենք չեն լինի ու քամու հետ դուրս կգան, կապրեն:
Քամու հետ ֆիլմը արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին:
Ֆիլմը Ոսկե Ծիրան 15-րդ միջազգային կինոփառատոնում ստացավ լավագույն դեբյուտ մրցանակը:
Այժմ մասնակցում է միջազգային մի շարք կինոփառատոնների:
Նմանատիպ նյութեր
961 դիտում
22:20 08-11-2023
«Ավրորայի արշալույսը» ճանաչվել Է Centre Film Festival կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ