211652_close_icon
views-count1097 դիտում article-date 12:19 17-04-2019

Վարչապետը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի և կիսելով թե՛ ուրախություն, թե՛ վիշտ՝ մենք ձեռք ենք բերել համագործակցության, ստեղծագործ աշխատանքի և ընդհանուր արհավիրք­ների դեմ համատեղ պայքարի փորձառություն: Մալաքե Թաուսը խորհրդանշում է նոր հույս և երազանք, գարնանային վերա­ծնունդ, ուստի մաղթում եմ, որ նոր տարին լիակատար խաղաղու­թյուն, ներդաշ­նա­կություն և նորանոր ձեռքբերումներ բերի՝ ի շահ և ի բարօրություն մեր Հայաստանի ու մեր սիրելի եզդի հայրենակիցների:

Նմանատիպ նյութեր