211652_close_icon
views-count3208 դիտում article-date 22:16 16-04-2019

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման նպատակով «Նոտր Դամ» հիմնադրամը սկսել է հանգանակությունների միջազգային համակարգման գործընթացը

Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին հայտարարել է, որ Աստվածամոր տաճարի վերականգնման նպատակով ստեղծվել է հանգանակությունների կոորդինացման միջազգային համակարգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: Նա նշել է, որ «Նոտր Դամ» հիմնադրամն աշխատանքները սկսում է ապրիլի 16-ից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի հետևանքով տուժած Աստվածամոր տաճարի վերականգման նպատակով արդեն իսկ հավաքվել է ավելի քան 700 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր