211652_close_icon
views-count3875 դիտում article-date 19:13 16-04-2019

Ինչպես կառուցել Հայաստանի ճանապարհները որակով և էժան․ ովքե՞ր են փակել ներդրողների առաջ դռները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Irakanum.am

Որակյալ ճանապարհներ՝ անհամեմատ էժան գներով։ Ամերիկյան «Golden Pair» կազմակերպության խորհրդի անդամ, Հայաստանում ընկերության ներկայացուցիչ Արամ Շամիլյանը [url=https://irakanum.am/2019/04/08/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D6%81%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%B6/?fbclid=IwAR29PQngtE2wQcXcgHog93N990kQjllmjDCN1wZbQJsgnJ6AfMOu_yUfRmw]Irakanum.am[/url]-ի հետ զրույցում ներկայացրել է զարգացած երկրներում օգտագործվող տեխնոլոգիաները, որոնք կարելի է կիրառել նաեւ մեր երկրում։ «Ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրերով։ Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում հատկապես նոր տեխնոլոգիաներ կարելի է կիրառել։ Ես երկար տարիներ աշխատել եւ ապրել է ԱՄՆ-ում։ Այնտեղ կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, սակայն մեր երկրում մշտապես բոլոր դռները փակ են եղել այդ ծրագրերը ներկայացնելու համար, իսկ դռները բացելու համար նախկին կառավարությունը շատ մեծ գումարներ է ուզել։ Ճանապարհաշինության վարչության հետ Ճարտարագիտական համալսարանում թեստերն արվել է։ Խոսքը հատուկ նյութի մասին է, որը կարելի է կիրառել ոչ միայն ճանապարհների կառուցման համար, այլ նաեւ աղյուսներ։ Ես շատ տեղեր եմ տեսել դրանցով տներ են կառուցում, որակյալ են շատ»,- ասաց Շամիլյանը, ավելացնելով, որ այդ նյութը կարելի է օգտագործել նաեւ ջրամբարներում։ «Այս նյութով կարելի է այնպես անել, որ ջրամբարներից ջուր բաց չթողնվի»,- ասաց նա։ «Էմզեմա կոչվող նյութը, որը կիրառվում է զարգացած մի շարք երկրներում։ Նյութը պատրաստող ընկերության տնօրենը, որին ես անձամբ ճանաչում եմ ապրանքը վաճառում է ԱՄՆ-ում, Չինաստանում եւ այլ երկրներում»,- ասաց «Golden Pair» կազմակերպության խորհրդի անդամը։ Նրա խոսքով՝ հողի եւ այդ նյութի խառնուրդով հնարավոր է կառուցել որակյալ ճանապարհներ։ Հարցին, թե նյութը արդյո՞ք թանկարժեք չէ, մեր երկիրը կարող է այն ձեռք բերել։ Ի պատասխան Շամիլյանն ասաց․ «Այն շատ թանկ չէ, նյութի մեկ լիտրը մոտ 150 դոլար է, իսկ մեկ լիտրով կարելի է անել մոտավորապես 100 մետր ճանապարհ»։ Ընկերության ներկայացուցիչները նաեւ հաշվարկներ են արել, օգտագործելով նյութը հնարավոր է խնայել ներկայումս կառուցվող ճանապարհների վրա ծախսվող գումարի 1/3-ը։ «Այն կրճատում է նաեւ խճաքարերի օգտագործումը։ Աշխատանքները պետք է արվեն իհարկե ճիշտ եղանակին։ Կա նաեւ ուրիշ նյութ, որը կարելի է ուղղակի այս նյութի բազայի վրա խառնել, եւ ճանապարհները փոշոտ չեն լինի»,- ներկայացրեց Արամ Շամիլյանը, հավելելով, որ տվյալ նյութի օգտագործումով կառուցված ճանապարհները ունեն ավելի քան տասը տարվա օգտագործման հնարավորություն։ Մոտավոր հաշվարկներով 1կմ ճանապարհ կառուցելու վրա իշխանությունները ծախսում են մինչեւ 2միլիոն, իսկ այս եղանակով մոտ 600 հազար։ Հարցին, թե նախկին իշխանություններին ներկայացվել է արդյո՞ք նախագիծը, որին ի պատասխան Արամ Շամիլյանը պատասխանեց, որ ներկայացվել է ինչպես նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, այնպես էլ Տրանսպորտի եւ Կապի նախարարություն, սակայն որեւէ արձագանք չի եղել։ «Արդյունքի չենք հասել, փակ դռներ կային, եւ դրանք բացելու համար գումարներ էր պետք»,- ասաց նա։ Մանրամասներն՝ [url=https://irakanum.am/2019/04/08/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D6%81%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%B6/?fbclid=IwAR29PQngtE2wQcXcgHog93N990kQjllmjDCN1wZbQJsgnJ6AfMOu_yUfRmw]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր