211652_close_icon
views-count11583 դիտում article-date 19:48 16-04-2019

Էջմիածին քաղաքն ունեցավ հերթական նոր ջրագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2017 թվականից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ապահովում է Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը: Ասենք որ այստեղ անցյալից ժառանգվել էր ծանր և անմխիթար իրավիճակ: Քաղաքում չկար ջրամատակարարման հստակ գրաֆիկ, ջրագծերը հին և քայքայված էին: Տարածաշրջանում առկա էր ոչ միայն զգալի ջրակորուստ, այլեւ մասսայական ապօրինի ջրամիացումներ, որոնք իրենց զգացնել էին տալիս հատկապես ոռոգման սեզոնին: Ստանձնելով քաղաքի ջրամատակարումը՝ Վեոլիա Ջուրը անցած 2 տարիներին զգալի աշխատանք կատարեց այստեղ՝ կարգ ու կանոն հաստատելու նպատակով: Արդյունքում արդեն 2018-ի ամռանը նախորդ տարվա նկատմամբ վիճակը անհամեմատ ավելի լավ էր: Մինչեւ 100 լիտր վայրկյանում ջրի տնտեսումն իր պտուղները տվեց ի դեմս շարունակաբար բարելավվող ջրամատակարարման: Այժմ Էջմիածին քաղաքը ջրի ծավալի խնդիր չունի: Այն նաեւ շատ բարձր որակի է. ստացվում է Արագածի փեշերից: Խնդիրը ներքաղաքային բաշխիչ ցանցի հետագա կարգավորումն է, որը պահանջում է շարունակական աշխատանք, ինչն էլ իրականացվում է: Իսկ անելու բան դեռ շատ կա: Մասնավորապես, Էջմիածնի շատ թաղամասերում նորակառույց ջրագծերին զուգահեռ շարունակում են գործել հները, որոնք անհասկանալի պատճառներով նախորդ ջրամատակարար կազմակերպությունը չի հանել շահագործումից: Եւ հիմա Վեոլիան թաղամաս առ թաղամաս ստուգում է ջրամատակարարման ցանցը, գույքագրում խնդիրներն ու դրանք փուլ առ փուլ լուծում: Մեր այցելության պահին Արարատյան փողոցում շինարարական կազմակերպությունը 1000 մետրանոց նոր խողովակաշար էր շահագործման հանձնում: Դրանով պայմանավորված, քաղաքում դադարեցվել է ջրամատակարարումը: Առիթից օգտվելով, Վեոլիա Ջրի «Էջմիածին» տեղամասն էլ իր ուժերով քաղաքի այլ հատվածներում հին ջրագծերն էր խցափակում ու շահագործումից հանում: Ընդհանուր առմամբ 7 անուն աշխատանք էր կատարվում այդ օրը: Իհարկե, ջրանջատումը որոշակի կենցաղային անհարմարություններ է պատճառում էջմիածինցիներին: Սակայն «փոխհատուցումը» լիարժեք է լինելու: Ինչպես վստահեցնում է տեղամասի պետ Արթուր Պողոսյանը, աշխատանքների ավարտից հետո այստեղ ջրի խնայում կգրանցվի, ճնշումը կկարգավորվի ու բնակիչները միանգամից կզգան ջրամատակարարման բարելավվում: [b]16.04.2019թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր