211652_close_icon
views-count1265 դիտում article-date 18:23 16-04-2019

Մ-19 Եվրո-2019-ի մեկնարկին մնաց 90 օր. մասսայական ֆուտբոլի միջոցառում՝ Վաղարշապատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 15-ին՝ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության մեկնարկից 90 օր առաջ, կայացավ հերթական հետաքրքիր միջոցառումը: Քանի որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ Հայաստանում անցկացնելու հիմնական նպատակներից մեկը մասսայական ֆուտբոլի զարգացումն է, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում տրվեց մասսայական ֆուտբոլի միջոցառումների լայնածավալ շարքից առաջինի մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և թիմի ավագ Արսեն Եղիազարյանը և կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը: Արթուր Ոսկանյանի հայրենի Վաղարշապատում մեկնարկեց նաև մրցաշարի չեմպիոնական գավաթի շրջագայությունը (trophy tour), իսկ Արթուր Ոսկանյանը կատարեց խորհրդանշական առաջին հարվածը Արմավիրի մարզի «Ջրարբի» և «Այգեկ» թիմերի մրցավեճում: Մեկ ամսվա ընթացքում նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում: Մրցաշարի մեկնարկից 60 օր առաջ՝ մայիսի 15-ին, բոլոր մարզերի հաղթող թիմերն իրենց ուժերը կչափեն 1/4 փուլում, իսկ հունիսի 15-ին Երևանում կկայանան կիսաեզրափակիչ հանդիպումները և եզրափակիչը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր