211652_close_icon
views-count2517 դիտում article-date 16:19 16-04-2019

Հայաստանի տարածքում սպասվում են տեղումներ

Հայաստանի տարածքում ապրիլի 16-ի ցերեկը, 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 16-17-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին ևս 3-4 աստիճանով։ [img]https://st0.shamshyan.com/editor/0776235001555413989167806.jpg[/img] Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 14-18 մ/վ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0382123001555413998650459.jpg[/img] ԱԻՆ-ը տեղեկացնում է նաև, որ հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

Նմանատիպ նյութեր