211652_close_icon
views-count1911 դիտում article-date 16:08 16-04-2019

Արցախի Ազգային ժողովը կգումարի հերթական նիստը. սպասվում է օրենսդիր- գործադիր հարցուպատասխան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 16-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խոսելով հերթական նիստի նախապատրաստության մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածին համապատասխան՝ գալիք նիստում կընդգրկվի ԱՀ նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը: Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է շրջանառության մեջ գտնվող նախագծերի ցանկը, որից հետո պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, պաշտպանության անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը պարզաբանումներ են տվել նախորդ օրերին տեղի ունեցած հանձնաժողովային քննարկումների մասին: Սպասվող նիստին ԱՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդում կներկայացնի նաև ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: ԱԺ նախագահի հաղորդմամբ՝ հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Նմանատիպ նյութեր