Ապրիլի 15-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Սբ. Նիկողայոս եկեղեցում տեղի ունեցավ ամենամյա խաղաղության աղոթք` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և նահատակների։ Միջոցառումը կազմակերպվել էր հայ ուսանողների և Լայպցիգի հայկական մշակութային միության կողմից։
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ներկաներին դիմեցին նաև Լայպցիգի հայ մշակութային միության նախագահ Անահիտ Բաբայանը, Սբ. Նիկողայոս եկեղեցու հոգևոր առաջնորդ Բերնհարդ Շպիսը (Bernhard Spies)։Հուշ-երեկոյի ընթացքում հնչեցին հայկական և գերմանական հոգևոր երաժշտություն։ Այն ավարտվեց Տեր Սահակ քհն. Սահակյանի և Բերնհարդ Շպիսի համատեղ աղոթքով` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին և նահատակներին։
Բազմաթիվ ներկաների թվում էին հոգևոր և մշակութային գործիչներ, գերմանական խոշոր լրատվամիջոցների, հայ համայնքի ներկայացուցիչներ։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Դեսպան Աշոտ Սմբատյանը ելույթ է ունեցել Լայպցիգում Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված միջոցառմանը
2019.04.16 14:23

