211652_close_icon
views-count1776 դիտում article-date 14:11 16-04-2019

Ճարտարապետների արտակարգ խումբը հանդիպում է անցկացնում Փարիզում՝ գնահատելու համար Նոտր Դամին հրդեհի պատճառած վնասը

Ճարտարապետների արտակարգ խումբն շտապ հանդիպում է անցկացնում Փարիզում՝ գնահատելու համար Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցվածքին հրդեհի պատճառած վնասը: Այդ մասին հայտնել Է BFM TV-ն: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ՆԳ նախարարության պետքարտուղար Լորան Նունիեսը հայտնել է, որ մասնագետները փորձում են որոշել, թե կայո՞ւն է, արդյոք, շենքի կառուցվածքը, և կարո՞ղ են, արդյոք, հրշեջները մտնել ներս՝ աշխատանքները շարունակելու համար։ CNN ալիքի տվյաներով՝ քննիչներն սկսել են հարցաքննել շինարար-բանվորներին, որոնք զբաղվել են վերականգնողական աշխատանքներով։

Նմանատիպ նյութեր