Ճարտարապետների արտակարգ խումբը հանդիպում է անցկացնում Փարիզում՝ գնահատելու համար Նոտր Դամին հրդեհի պատճառած վնասը
Ճարտարապետների արտակարգ խումբն շտապ հանդիպում է անցկացնում Փարիզում՝ գնահատելու համար Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցվածքին հրդեհի պատճառած վնասը:
Այդ մասին հայտնել Է BFM TV-ն:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ՆԳ նախարարության պետքարտուղար Լորան Նունիեսը հայտնել է, որ մասնագետները փորձում են որոշել, թե կայո՞ւն է, արդյոք, շենքի կառուցվածքը, և կարո՞ղ են, արդյոք, հրշեջները մտնել ներս՝ աշխատանքները շարունակելու համար։
CNN ալիքի տվյաներով՝ քննիչներն սկսել են հարցաքննել շինարար-բանվորներին, որոնք զբաղվել են վերականգնողական աշխատանքներով։