211652_close_icon
views-count1189 դիտում article-date 12:49 16-04-2019

Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը

ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ՍԴ-ի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար ներկայացրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին: «[url=https://armenpress.am/arm/news/971431.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Տարասյանը թեկնածուին ներկայացրեց խորհրդարանի ապրիլի16-ի նիստում: «ՍԴ-ի դատավորի թեկնածուի առաջադրումը կանոնակարգելու և գործընթացը ավելի թափանցիկ կազմակերպելու համար հունվարի 31-ին նախագահի կարգադրությամբ սահմանվեց ընթացակարգ, որը կապահովի նշված սկզբունքները: Ձևավորվել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվել են պետական և գիտաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությամբ սահմանված ժամկետներում ներկայացվել են ՍԴ-ի դատավորի երեք թեկնածուների փաստաթղթեր` Գոռ Հովհաննիսյանի, Վահե Գրիգորյանի և Մարտին Մանուկյանի: Աշխատանքային խմբի անդամները թեկնածուների հետ զրույցից հետո իրենց կարծիքները փակ ծրարներով ներկայացրել են նախագահին: Նախագահը, ընդունելով ի գիտություն, ունենալով յուրաքանչյուր թեկնածուի հետ առանձնազրույց, ներկայացրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը»,-ներկայացրեց Տարասյանը: Գոռ Հովհաննիսյանը ծնվել է 1978-ի սեպտեմբերի 15-ին Արթիկում: Նա 2000-ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա 2002-ին մագիստրատուրան` քրեաիրավական մասնագիտացմամբ: Համալսարանն ավարտելուց հետո զորակոչել է ժամկետային զինվորական ծառայության: Մասնագիտական աշխատանքյաին գործունեությունը ծավալել է 2001-ից: 2014-ին ավարտել է Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դոկտորատուրան և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան: Տարասյանը նշեց, որ Գոռ Հովհաննիսյանը հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի և համապատասխանում է Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ դատավորի ներկայացված պահանջներին:

Նմանատիպ նյութեր