211652_close_icon
views-count3893 դիտում article-date 12:05 16-04-2019

Նոտր Դամի հիմնական կառուցվածքը հաջողվեց փրկել, սակայն իրադրությունը մնում է անկայուն. Ֆրանսիայի մշակույթի նախարար

Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը փրկված է, սակայն իրադրությունը մնում է ծայրահեղ բարդ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 16-ին, հայտարարել Է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը France Inter ռադիոկայանի եթերում, փոխանցում է Tass գործակալությունը։ «Այս գիշեր այրվել է տաճարի տանիքի մակերեսի երկու երրորդը, փլվել է տաճարի սայրաձողը, լայնակի նավի մի մասը»,-ասել է նախարարը: Վերջինս հավելել է, որ պետք է պահպանել զգոնությունը, բայց լինել լավատես. «Խոսքը վերաբերում է չտեսնված դրամայի, և պետությունը համընդհանուր համերաշխության այս մթնոլորտում։ Մեզ կպահանջվի բոլորի օգնությունը»։

Նմանատիպ նյութեր