211652_close_icon
views-count4043 դիտում article-date 09:53 16-04-2019

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է, սակայն դեռ շարունակվում է ներսում կոնստրուկցիաների փլուզումը: Այդ մասին հայտնել է Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսը, հաղորդում է РИА Новости-ն, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2019/04/15/notre-dame/2974185?fbclid=IwAR3ufA7CrqXW5wqxHQdMY95X1aLPi5c6_kZS1BLJTpj-x-H8YWLhYFSETO0]Tert.am[/url]-ը։ «Հրդեհը մարվել է, մենք շարունակում ենք վերահսկել կրակի մնացած օջախները և սառեցնում ենք կոնստրուկցիաները, այդ թվում` փլուզվողները: Այնպես որ կրակն այլևս չի տարածվի»,- նշել է նա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը տեղայնացվել է, սակայն դեռ չի մարվել։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/15/1122408/]հայտնել [/url]էինք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել: Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: Վերջին մի քանի ամիսներին շենքը վերականգնվել է, դրա շուրջ տեղադրվել են շինարարական կոնստրուկցիաներ։ Աղբյուրը նշում է, որ հրդեհը կարող է կապված լինել 850 տարվա հնության տաճարում տարվող վերանորոգման աշխատանքների հետ: Աստվածամոր տաճարում բռնկված խոշոր հրդեհի պատճառով տաճարի տանիքն ամբողջությամբ ոչնչացվել է: «Ամեն ինչ փլվում է»,- ասել է դեպքի վայրում գտնվող ոստիկաններից մեկը: Տաճարի տանիքը շարունակում է այրվել: Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն իր ցավակցությունն է հայտնել պատմական կառույցի հրդեհի կապակցությամբ: «Վշտալի է տեսնել Աստվածամոր տաճարը հրդեհի մեջ: Լոնդոնը կիսում է Փարիզի վիշտը և իր աջակցությունն է հայտնում բարեկամ ժողովրդին»,- ասել է քաղաքապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր