211652_close_icon
views-count2651 դիտում article-date 11:13 16-04-2019

Ֆրանսիացի գործարարների ընտանիքը 100 մլն եվրո է հատկացրել Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարի վերանորոգման համար

Ֆրանսիացի հայտնի Artemis և Kering ընկերությունների սեփականատարեր հանդիսացող Պինոների ընտանիքը փարիզյան Սուրբ Աստվածամոր տաճարի (Notre-Dame de Paris) վերականգնման համար 100 մլն եվրո է հատկացրել։ Այդ մասին գրում է Le Figaro թերթը։ Հիշեցնենք, որ խոշոր հրդեհը 854 տարվա հնրություն ունեցող տաճարում բռնկվել է ապրիլի 15-ին, տեղի ժամանակով ժամը 18։30-ի սահմաններում։ Տաճարում այդ պահին ընթանում էին վերանորոգման աշխատանքներ։ Հրդեհի հետևանով փլուզվել են ներսի կոնստրուկցիաները։ Հրդեհը հաջողվել է մարել, սակայն տաճարը մեծապես վնասվել է։ Դեպքի վայր էր մեկնել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով խոստացել է վերանորոգել տաճարը։

Նմանատիպ նյութեր