211652_close_icon
views-count10400 դիտում article-date 09:25 16-04-2019

ՌԴ իշխանությունները չեն հանձնի Միհրան Պողոսյանին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե օրերս հետախուզում կհայտարարվի՝ ԴԱՀԿ-ի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Միհրան Պողոսյանին բերման ենթարկելու համար: Վերջինս Մոսկվայում է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ռուսաստանյան իշխանությունները չեն հանձնի նրան, ինչպես եղավ մարտի 1-ի գործով քննչականի նախկին պետ Վահագն Հարությունյանի դեպքում: Բանն այն է, որ ռուսական իշխանությունները (նրանց իսկ գնահատականներով` Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումից հետո) հայաստանյան ընտրովի արդարադատության նկատմամբ վստահություն չունեն: Դա էր պատճառը, որ նախօրեին ԴԱՀԿ-ի նախկին պետը իր գրասենյակի միջոցով հայտարարեց. «Վենդետա չի լինելու» կարգախոսի ներքո իշխանությունն առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ մանր քինախնդրությամբ ու հիշաչարությամբ… Սանասարյան Դավիթն ասել է. «Պողոսյանի մասով որևէ բան չկա, բայց դե հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում շեֆի հետ լավ չի խոսել»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր