211652_close_icon
views-count2097 դիտում article-date 19:25 15-04-2019

Մարկ-Անդրե տեր Շտեգեն. «Բարսելոնան» ՊՍԺ-ն չէ

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք պատասխան հանդիպմանը (առաջին հանդիպումը՝ 1:0): «Մենք հանդիպում ենք մի մրցակցի հետ, որը ցանկանում է հաղթել: Մենք՝ նույնպես: Այո, նրանք մի քանի արտագնա հանդիպում են հաղթել, իսկ մեր առավելությունն այնքան էլ զգալի չէ: Պետք է հաջող հանդիպում անցկացնենք: Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում: Նրանք շատ արագ խաղացողներ ունեն: Բայց մենք ցանկանում ենք գերիշխել, ինչպես միշտ, բայց եթե պետք է պաշտպանվել, ուրեմն պետք է պաշտպանվել: Լավ նորությունն այն է, որ մենք տարբերվում ենք ՊՍԺ-ից: Իրավիճակը վտանգավոր է, առավելությունը մեծ չէ: Պետք է խաղալ այնպես, ինչպես միշտ, գնդակը պահել, պահեր ստեղծել: Պետք չէ հիշեցնել, թե ինչ եղավ «Ռոմայի» հետ դիմակայությունում: Մենք չենք ցանկանում դրա կրկնությունը: Հուսով եմ, որ կկարողանանք մեր երկրպագուների շնորհիվ հաղթել «Մանչեսթեր Յունայթեդի»», ասել է տեր Շտեգենը:

Նմանատիպ նյութեր