211652_close_icon
views-count2264 դիտում article-date 15:20 15-04-2019

Եթե վարչախումբը ջղակծկումների մեջ է ընկնում անգամ գրաֆիտիներից, ուրեմն շատ-շատ անհանգիստ է. Աշոտյան

Եթե վարչախումբը ջղակծկումների մեջ է ընկնում անգամ գրաֆիտիներից, ուրեմն շատ-շատ անհանգիստ է։ Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ուրեմն տղերքը ճիշտ նշանակետին են խփում, ճիշտ բանաձեւ են գտել։ Ցավոք, երկրի ուժայինները Նիկոլ Փաշինյանի ձեռքը գնալով պատանդ են դառնում»,-գրել է նա: Ավելի վաղ հայտնել էinq, որ այսօր՝ ապրիլի 15-ի վաղ առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերվել են ոստիկանության Կենտրոնի բաժին: Ընդհանուր առմամբ բաժին է տարվել 9 անձ, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել: Վաղ առավոտից նրանք և մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։

Նմանատիպ նյութեր