211652_close_icon
views-count886 դիտում article-date 14:25 15-04-2019

Հետախուզվողը օդանավակայանից ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին

«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետխույզների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 14-ին, ժամը 06.55-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայնի ժամանման սրահից ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 42-ամյա Արիկ Գ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր