211652_close_icon
views-count1054 դիտում article-date 13:51 15-04-2019

Երկօրյա այցով Հայաստան է ժամանել Իտալիայի Հանրապետության դատական իշխանության պատվիրակությունը

2019 թվականի ապրիլի 15-16-ը երկօրյա այցով Հայաստանում է Իտալիայի Հանրապետության դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաններից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակներում՝ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման և զարգացման նպատակով: Այս մասին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամների, ՀՀ արդարադատության նախարարի և նախարարության այլ պաշտոնյանների, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի, քրեական պալատի նախագահի և դատավորների, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի և դատավորների, Արդարադատության ակադեմիայի ռեկտորի և պրոռեկտորի, Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Նմանատիպ նյութեր