211652_close_icon
views-count1090 դիտում article-date 13:17 15-04-2019

Դեսպան Փոլադյանը հանդիպում է ունեցել Իրաքի առողջապահության նախարարի հետ

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի առողջապահության նախարար, դոկտոր Ալաա ալ-Ալուանին (Dr. Ala'a Al Alwan)։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպանն անդրադարձել է 2012թ. Հայաստանի և Իրաքի միջև առողջապահության ոլորտում ստորագրված Փոխըմբռնման հուշագրի վերանայման անհրաժեշտությանը, բժշկության բնագավառում վերապատրաստման կուրսերի կազմակերպմանը, բժշկական զբոսաշրջության զարգացմանը, հայ բժիշկների Իրաքում մասնագիտական օգնություն ցուցաբերելու և Հայաստանում դեղարտադրող ընկերությունների՝ Իրաքում ներկայանալու հետ կապված խնդիրներին։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոհիշյալ և այլ հարցերի քննարկման նպատակով կազմակերպել մասնագիտական պատվիրակությունների փոխայցելություններ։ Նախարար ալ-Ալուանը մեծ գոհունակությամբ ընդունել է ՀՀ դեսպանի կողմից առաջարկված գործիքակազմի շուրջ համագործակցության խորացումը, և հավելել հետագա փոխգործակցության շուրջ իրաքյան կողմի պատրաստակամության մասին։

Նմանատիպ նյութեր