211652_close_icon
views-count1026 դիտում article-date 15:46 15-04-2019

Լիբանանի Ժունիե քաղաքում հանդիսավորությամբ բացվել է Հայ-լիբանանյան բարեկամության հուշակոթողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 12-ին Լիբանանի Ժունիե քաղաքում տեղի ունեցավ Հայ-լիբանանյան բարեկամության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդես գալով ողջույնի խոսքով՝ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը նշեց, որ հայ-լիբանանյան բարեկամության այս առաջին պաշտոնական հուշարձանը գալիս է խորհրդանշելու իրական և խորքային բարեկամության այն բազմաթիվ վկայությունները, որոնք սփռված են Լիբանանի ողջ տարածքում: Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Լիբանանի կառավարության և խորհրդարանի անդամներ, լիբանանյան քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղաքապետեր, համայնքային, քաղաքական, կրոնական և մշակութային կառույցների ղեկավարներ, երկրի հասարակական-քաղաքական և լրատվական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր