211652_close_icon
views-count461 դիտում article-date 11:07 15-04-2019

ԱԻՆ-ը շտաբային ուսումնավարժություններ է կազմակերպել բնապահպանության նախարարությունում և ԿԸՀ-ում

Պետական կառույցներում քաղաքացիական պաշտպանության համար պատասխանատու կազմավորումների պատրաստականության աստիճանը գնատահելու և ՔՊ պլանի իրատեսությունը ստուգելու նպատակով՝ ապրիլի 11-12-ը բնապահպանության նախարարությունում և կենտրոնական ընտրական հանձնաժողովում անց են կացվել «ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություններ: Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ուսումնավարժության ընթացքում ծագած խնդիրների լուծման և հիմնահարցերի ուսումնասիրման նպատակով՝ տրվել են հստակ հանձնարարականներ: Միևնույն ժամանակ, մատնանշվել է միջգերատեսչական համագործակցության ամրապնդման, ՔՊ պետերի կողմից քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունը, կարևորվել է համապետական պաշտպանական միջոցառումների շրջանակներում՝ քաղաքացիական պաշտպանության դերը:

Նմանատիպ նյութեր