211652_close_icon
views-count3428 դիտում article-date 21:10 14-04-2019

Աշխարհի ամենաթանկ նկարը կարող է կեղծիք համարվել

Արվեստի աշխարհում ամենաթանկ գնահատված գործերից մեկը՝ Լեոնարդո Դա Վինչիի «Աշխարհի փրկարարը» կտավը կարող է ընդամենը նմանակում լինել: Փորձագետները կասկածում են, որ Հիսուս Քրիստոսի հանրահայտ պատկերը, որը երկու տարի առաջ վաճառվել է 450 մլն դոլարով, ընդամենը կտավի պատճենն է: Կտավի իսկության մեջ կասկած է հայտնել արվեստագետ Բեն Լյուիսը, որը պնդում է, որ 2017 թվականին՝ լոտերի աճուրդը հաստատելուց առաջ, Լոնդոնի ազգային պատկերասրահը թաքցրել է մասնագետների՝ գնահատողների և ռեստավրատորների կարծիքը, որոնց միանշանակ կարծիք չեն ունեցել կտավի իսկության հարցում: 5 փորձագետներից ընդամենը երկուսն են այն համարել իսկական, ևս երկուսը չեն կարողացել վստահ պատասխան տալ, իսկ հինգերորդը մեծանուն նկարիչի աշխատանքը ընդհանրապես որակել է կեղծիք: Բեն Լյուիսի խոսքերով, այդ աճուրդում վաճառված նկարի իրական արժեքը ընդամենը 1175 դոլար է: Կտավը աճուրդում ձեռք է բերել սաուդյան արքայազնը, որի անձնական հավաքածույում էլ այն մինչ այժմ էլ գտնվում է: Լոնդոնի ազգային պատկերասրահը արդեն արձագանքել է Լյուիսի մեղադրանքներին: Թանգարանի մասնագետները պատրաստ են ավելի մանրազնին փորձաքննություն անցկացնել:

Նմանատիպ նյութեր