211652_close_icon
views-count7199 դիտում article-date 18:38 14-04-2019

Արմեն Եղիազարյան. Լոռու մարզպետը նորից պարգևատրել է իրեն և մարզպետարանի որոշ ընտրյալների. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կցելով փաստաթղթերի լուսանկարներ: «Չնայած այն հանգամանքին, որ Լոռու մարզում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչպես նաև մարզի բնակչությունը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի որոշ ընտրյալների պարգևատրել է»,-գրել է պատգամավորը։ Կից հրապարակված փաստաթղթում երևում է, որ մարզպետը պարգևատրել է 16 աշխատակցի, այդ թվում՝ ինքն իրեն: Մարզպետի ստացած պարգևավճարի չափը կազմել է 496 հազար դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր