211652_close_icon
views-count3172 դիտում article-date 18:17 14-04-2019

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանը երրորդ տեղը գրավեց թիմային հաշվարկում

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 5 մեդալով (2 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե) երրորդ տեղը գրավեց թիմային հաշվարկում: Հայաստանի թիմը պոկում, հրում վարժություններում և երկամարտում նվաճեց 15 մեդալ՝ 5-ական ոսկե, արծաթե և բրոնզե: Թիմային հաշվարկում հաղթեց Ռուսաստանը, որը երկամարտում նվաճեց 3 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղը զբաղեցրեց Բելառուսը՝ 8 մեդալ (3 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե): Հիշեցնենք, որ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Հակոբ Մկրտչյանը (89 կգ) նվաճել էին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) և Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի: Հայաստանի հավաքականը Բաթումի էր մեկնել 14 ծանրորդով, որոնցից 10-ը հանդես եկան տղամարդկանց պայքարում, 4-ը՝ կանանց:

Նմանատիպ նյութեր