211652_close_icon
views-count4240 դիտում article-date 15:55 14-04-2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ջավախքում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert am

[url=https://www.tert.am/am/news/2019/04/14/salome-zurabishvili/2973222]Tert am[/url]-ը գրում է. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայաշատ Ջավախքում է՝ «Մայրենի լեզվի» օրվա կապակցությամբ: Վրաստանի նախագահի վարչության տեղեկությամբ՝ նախագահն Ախալքալաքում՝ տոնական միջոցառումների շրջանակում, բացելու է վրացական այբուբենով նկարազարդված պատը և տեղի բնակչությանը դիմելու խոսքով: «Մայրենի լեզվի» օրվա առթիվ Սալոմե Զուրաբիշվիլին պարգևատրելու է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի գերազանց շրջանավարտներին և հայտարարելու՝ մրցույթում հաղթող դպրոցի աշակերտներին: Վրաստանի նախագահը շրջանների հզորացմանը նպաստելու և վրացական արտադրանքին աջակցելու նպատակով այցելելու է Սամցխե-Ջավախքում գործող ընկերություններ և հանդիպելու՝ «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրին ներգրավված ձեռնարկատերերին: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/14/salome-zurabishvili/2973222]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր