211652_close_icon
views-count1664 դիտում article-date 13:07 14-04-2019

Ոչ թե ական, այլ ձեռքի նռնակ․ ԱԻՆ-ը՝ Հրազդանում հայտնաբերված զինամթերքի մասին

Ապրիլի 14-ին, ժամը 08:55-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակա հանդամասում հայտնաբերվել է ձեռքի հակատանկային նռնակ (PKГ-ЗЕМ ТГ-45 254-39-71): Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք: [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/14/1122279/]Ավելի վաղ[/url] ԱԻՆ-ը հայտնել էր, որ Հրազդանում հայտնաբերվել է հակատանկային ական, կտրվի լրացուցիչ տեղեկություն։ [b]ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր