211652_close_icon
views-count1834 դիտում article-date 22:32 13-04-2019

Ծիծեռնակաբերդում և Սարալանջում բնաշիվային էտ է կազմակերպվել

Այսօր վաղ առավոտից համաքաղաքային ծառատունկի ընթացքում Ծիծեռնակաբերդի և Սարալանջի 17 հա տարածքում, որտեղ առաջիկայում նախատեսված է անտառվերականգնում, կազմակերպվել է բնաշիվային էտ: Աշխատանքներին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցները: «Սա ոչ պակաս կարևոր աշխատանք է, որքան՝ ծառատունկը: Նախկինում հատված ծառերի կոճղերից ձևավորված թփուտներն առանձնացվել են հիմնական առանցքային ցողուններից, մաքրվել, այդպիսով մեծացնելով ծառերի կենսունակությունը»,-նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը՝ հավելելով, որ չորացած ճյուղերից մաքրված տարածքները կնախապատարստեն նաև հատագա ծառատունկի համար: Էտված ճյուղերը տեղում մանրացվել են հատուկ սարքով և տեղափոխվել:

Նմանատիպ նյութեր