1699 դիտում
17:04 13-04-2019
Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամական խմբերը կղեկավարի Արման Եղոյանը
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կղեկավարի Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը:
Այս մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Պատիվ ունեմ հայտնել, որ Ազգային Ժողովի խորհրդի որոշմամբ ղեկավարելու եմ Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը։ Ուժեղ խորհրդարանական ավանդույթներով այս երկու «լրիվ ժողովրդավարություններ»-ի և «ազատ տնտեսություններ»-ի հետ ունենք համագործակցության՝ դեռևս ամբողջությամբ չօգտագործված ներուժ։
Էգալիտարիզմը, ներառականությունը, պետական-մասնավոր սերտ համագործակցությունն ու սոցիալական արդարության ձգտումը կանադական քաղաքական մշակույթի ուսանելի տարրերն են:
Ուղիղ ժողովրդավարությունը, ուժեղ տեղական ինքնակառավարումը և ընդդիմության բացակայությունը, այո, այո, ընդդիմության բացակայությունը շվեյցարական քաղաքական համակարգի բնորոշիչ տարրերն են: Ուշադրության է արժանի նաև Շվեյցարիայի զինված ուժերի ունիկալ կառուցվածքն ու դրա դերը արդեն երկու հարյուրամյակ տևող շվեյցարական խաղաղության մեջ»,- գրել է Եղոյանը:
Նմանատիպ նյութեր
1279 դիտում
23:31 15-10-2022
Կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը
Այս բաժնից
904 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1321 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1354 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը