211652_close_icon
views-count1325 դիտում article-date 16:12 13-04-2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՄՆ-ում հանդիպել է Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի գործադիր նախագահի հետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 12-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր նախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ: Ինչպես տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեծապես կարևորել է համագործակցությունը ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի հետ և ներկայացրել այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը: Մհեր Գրիգորյանը պարոն Բոհիգյանին ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայություններն ու անդրադարձել այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ բարեփոխումները կհանգեցնեն ՀՀ տնտեսության աճին: Ըստ փոխվարչապետի՝ Հայաստանում առաջնային հանրային առաջարկի ինստիտուտի կայացմամբ բնակչության, ինչպես նաև սփյուռքի ներդրումային ներուժն իրացնելու հնարավորությունը մեծանում է: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի գործունեության ընդլայնման համար ստեղծված պայմանների և համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:

Նմանատիպ նյութեր