211652_close_icon
views-count4865 դիտում article-date 13:49 13-04-2019

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը: Աշխարհի գործող չեմպիոնը երկամարտում ցուցադրեց 427 (192+235) կգ արդյունք: Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում: Պոկում վարժություն ում նա հաջող կատարեց առաջին և երկրորդ մոտեցումները, իսկ 197 կգ-ն բարձրացնել ու Եվրոպայի ռեկորդ սահմանել չհաջողվեց: Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարեց 2 մոտեցում, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց: Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը երկամարտի 387 (181+206) կգ արդյունքով գրավեց 8-րդ տեղը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճել էր երկամարտի 435 (195+ 240) կգ արդյունքով և սահմանել աշխարհի ռեկորդ: Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի չորրորդ մեդալն էր երկամարտում: Ապրիլի 13-ին Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն: Ավելի վաղ 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Եվրոպայի առաջնության վերջին օրը պայքարի մեջ կմտնեն նաև Արփինե Դալալյանը (+87 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր