211652_close_icon
views-count2221 դիտում article-date 16:25 13-04-2019

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումներին. «Ամերիկայի ձայն»

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության կողմից առաջարկված բարեփոխումներին: Այդ մասին «[url=https://www.amerikayidzayn.com/a/4873910.html?fbclid=IwAR2aUNCQ_CVZyU1O4uupdgb-miCuVh5BlFB0hhrwB3dNWwaeWO4r-4CNwbM]Ամերիկայի Ձայնի[/url]» հարցին ի պատասխան հայտարարել է Հիմնադրամի՝ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը: Նրա խոսքով, Հայաստանի կառավարության կողմից հիմնադրամին առաջարկվելու է հնգամյա ռազմավարական համագործակցության ծրագիր, որը հիմնաված է լինելու երկու հիմնասյուների վրա. Հարկային բարեփախումների ծրագիր, որը հարկերը ավելի թափանցիկ եւ գործարարների համար ավելի պարզ կդարձնի, եւ Հայաստանի տնտեսության մեջ մասնավոր հատվածի դերի եւ ներդրումների աճ: «Եթե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ ընթանա, ապա ԱՄԸ-ն տեխնիկական աջակցություն կցուցաբերի այս բարեփախումներին, որոնք կարեւորագույն հենասյուներ կդառնան ինչպես ֆիսկալ կայունության այդպես էլ Հայաստանի աճի ներուժի զարգացման համար»: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով այս օրերին մասնակցում է Վաշինգտոնում անցնող Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա գարնանային համաժողովին, «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նշեց, որ հայկական կողմը նախատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ծրագիրը հիմնադրամի տնօրենների խորհրդի հաստատմանը ներկայացնել արդեն մայիսի 17-ին: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.amerikayidzayn.com/a/4873910.html?fbclid=IwAR2aUNCQ_CVZyU1O4uupdgb-miCuVh5BlFB0hhrwB3dNWwaeWO4r-4CNwbM]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր