211652_close_icon
views-count1548 դիտում article-date 10:59 13-04-2019

Արգենտինայի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցուց թանկարժեք իրեր են գողացել

Արգենտինայի Վալենտին Ալսինա քաղաքում (Բուենոս Այրես նահանգ) չարագործները մի քանի շաբաթում երկու անգամ ներխուժել են Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին և արժեքավոր իրեր գողացել: Ինչպես հայտնում է [url=https://www.eldiariosur.com/lanus/2019/4/10/desvalijan-una-iglesia-armenia-en-valentin-alsina-21797.html]El Diario Sur [/url]պարբերականը՝ հղում անելով տեղի հայ համայնքին, եկեղեցուց տարել են մոմակալներ, բրոնզե ցուցատախտակներ, երկու երգեհոն, ծաղկամաններ, ոսկյա և արծաթե գավաթներ, նկարներ, սփռոցներ, վարագույրներ, կահավորանքի տարրեր և մեծ խորհրդանշական արժեք ունեցող խաչեր: Եկեղեցու ծխականները մտահոգված են մշակութային և կրոնական արժեք ունեցող իրերի կողոպուտով և կոչ են անում քաղաքի իրավապահ մարմիններին պարզել եղելությունը: [img]https://st0.shamshyan.com/editor/0917344001555138821630904.jpg[/img]

Նմանատիպ նյութեր