211652_close_icon
views-count1639 դիտում article-date 19:23 12-04-2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայում և Պարագվայում դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անահիտ Հարությունյանին նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա)»,-ասված է հրամանագրում: Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Պարագավայում ՀՀ դեսպան է նշանակվել Էսթերա Մկրտումյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանին, համատեղության կարգով, նշանակել Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»:

Նմանատիպ նյութեր