211652_close_icon
views-count2278 դիտում article-date 18:46 12-04-2019

Աշոտ Դանիելյան. 1-2 տարուց Լիաննա Գյուրջյանն առաջատար կդառնա մեծահասակների պայքարում

Լիաննա Գյուրջյանի անձնական մարզիչ Աշոտ Դանիելյանը մեկնաբանեց 17-ամյա մարզուհու ելույթը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում: Երկամարտում չորրորդ տեղը գրաված Գյուրջյանը հրում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ: «Շատ գոհ եմ Լիաննա Գյուրջյանից, քանի որ նա կարողացավ լիարժեք աշխատել, օգտագործեց ամբողջ կարողությունները եւ բարձրացրեց առավելագույն կիլոգրամներ: Այն, որ մեդալները կփոխվեն, դա ժամանակի խնդիր է: 1-2 տարի հետո Լիաննան առաջատար կդառնա մեծահասակների պայքարում եւ կկանգնի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Պոկում վարժությունում եւս կարող էինք նվաճել մեդալ, սակայն դա երեւում է միայն մրցման ավարտից հետո: Լիաննայի մասնակցությունը գնահատում եմ գերազանց: Հաջորդ մրցումներին կաշխատենք ավելացնել մեդալների քանակը»,- ասաց ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը: Հիշեցնենք, որ այս քաշային կարգում հանդես եկան 7 մարզուհիներ: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց հույն Էլենի Կոնստանտինիդին, որի երկամարտի արդյունքն էր 223 կգ (97+126): Երկրորդ տեղը գրավեց գերմանացի Նինա Շչրոթը՝ 222 կգ (102+120), իսկ լավագույն եռյակը եզրափակեց բելգիացի Աննա Վանբելինգենը՝ 221 կգ (103+118):

Նմանատիպ նյութեր