211652_close_icon
views-count3676 դիտում article-date 16:48 12-04-2019

Ինչպե՞ս կարող եմ հովանավորել Կոտայքում մշտապես իշխանություն եղած քաղաքական ուժին փոխկապակցված թեկնածուին․ Ռոմանոս Պետրոսյան. factor.am

Կոտայքի մարզի Արամուս գյուղի դպրոցում իրավիճակն արդեն գրեթե մեկ ամիս է՝ լարված է․ դպրոցի մանկավարժների մի մասն ու նրանց միացած ծնողները բոյկոտում են տնօրենի ընտրությունն ու պահանջում իրենց դպրոցում տնօրեն նշանակել երկար տարիներ այդ դպրոցի փոխտնօրեն աշխատած Անդրեյ Փիլիոպոսյանին: Ինչպես հայտնում է [url=https://https://factor.am/141037.html?fbclid=IwAR1kbOxJRKBgYRA-OEnK-5qaiFpsXsyFnit19sdnHvVCiMlw7BaEnZ43PwM]Factor.am[/url]-ը, պնդում են՝ չեն ցանկանում, որ իրենց դպրոցի տնօրեն նշանակվի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հովանավորությունը վայելող, Աբովյան քաղաքի թիվ 10 դպրոցում դասվար աշխատած Նոնա Պողոսյանը։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, սակայն, Factor.am-ի հետ զրույցում, հերքեց մանկավարժների և ծնողների այն պնդումը, թե Նոնա Պողոսյանն իր հովանավորյալն է։ «Պաշտոնապես հերքում եմ դա․ որևէ մեկին չեմ հովանավորում: Ասեմ ավելին, այդ դասվարը՝ Նոնա Պողոսյանը, ավելի շատ փոխկապակված է Կոտայքում միշտ իշխանություն եղած քաղաքական ուժին։ Օրինակ՝ Աբովյանի 55 -ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նա գովերգում էր այդ քաղաքական գործիչներից ոմանց, մրցանակ ստանում հենց Աբովյանի քաղաքապետի ձեռքից, հետևապես՝ ինչպե՞ս նա կարող է վայելել իմ հովանավորչությունը»,- ասաց Պետրոսյանը՝ շեշտելով, որ փորձում են զարգացման ծրագիր ներկայացրած և տնօրենի մրցույթում հաղթած թեկնածուին տալ հնարավորություն իր ծրագրերն իրականացնելու համար, և այս հարցում մի խումբ մարդկանց կողմից կազմակերպվող բողոքի ակցիաների տրամադրություններին չեն տրվելու։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://factor.am/141037.html?fbclid=IwAR1kbOxJRKBgYRA-OEnK-5qaiFpsXsyFnit19sdnHvVCiMlw7BaEnZ43PwM]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր