211652_close_icon
views-count1851 դիտում article-date 16:59 12-04-2019

ԿԵ ՍԱՏՄ ղեկավարը Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին և դասախոսներին ներկայացրել է անասնաբուժության դերն ու նշանակությունը, առկա խնդիրները

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր դասախոսություն է կարդացել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների և դասախոսների համար կազմակերպված բաց դասի ընթացքում` ներկայացնելով անասնաբուժության դերն ու նշանակությունը, առկա խնդիրները, ինչպես նաև անասնաբուժության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: Անդրադառնալով սննդի շղթայի բոլոր օղակներին, Գեորգի Ավետիսյանն ընդգծել է, որ անասնաբուժության սկիզբը կենդանիների խնամքն է, հիվանդությունների դեպքում՝ ճիշտ բուժումը: Ուսանողները մեծ ակտիվություն են ցուցաբերել և Տեսչական մարմնի ղեկավարին ուղղել ոլորտին վերաբերող տարատեսակ հարցեր: Ակտիվ հարց ու պատասխանի միջոցով քննարկել են կենդանիների համարակալման, սննդի վերահսկողության, սպանդանոցների և ոլորտում առկա այլ խնդիրներ: Հանդիպման ավարտին Գեորգի Ավետիսյանն ուսանողներին վստահեցրել է, որ մասնագիտական ցանկացած հարցով Տեսչական մարմինը պատրաստ է աջակցել ապագա անասնաբուժներին: [b]snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր