211652_close_icon
views-count2148 դիտում article-date 16:36 12-04-2019

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է փաթեթավորված կասկածելի, բուսական զանգված

Ապրիլի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կալանավորված անձ Ս. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Մ. Դ.-ի բաճկոնի աստառի տակից հայտնաբերել են թափանցիկ, կպչուն ժապավենով փաթեթավորված կասկածելի, բուսական զանգված՝ ընդհանուր 26.9 գր քաշով: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր