211652_close_icon
views-count3346 դիտում article-date 16:24 12-04-2019

Մայր Աթոռի գանձատունը համալրում ունի. իտալահայ բարերարը նրբագեղ կտավ է նվիրաբերել

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Մարի Մնդիկյան-Հյուսիսյանը 18-րդ դարի մի կտավ է նվիրաբերել: «[url=https://armenpress.am/arm/news/971084.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը և հավելեց, որ այն ընծայվել է Կաթողիկոսի Միլան կատարած հովվապետական այցի ժամանակ: «Վեհափառը Մնդիկյան-Հյուսիսյանին այցելել էր 2018 թվականին և հենց այդ ժամանակ էլ բարերարը Մայր Աթոռին է նվիրել այդ կտավը: Բարերարն արդեն մահացել է: Տիկին Մարին տարբեր եվրոպական նկարիչների ստեղծագործությունների մասնավոր հավաքածու ուներ»,- նշեց Տեր Ասողիկը: Նկարը Հայաստան է հասել օրեր առաջ, քանի որ տեղափոխումը բավականին երկար է տևել: Կտավին վրա պատկերված է ազնվական ծագման անանուն երիտասարդ կին: Այն հեղինակել է ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիյերը, ում գործերը ցուցադրվում են Լուվրում, Մետրոպոլիտենում, Պետական Էրմիտաժում և տարբեր երկրների պատկերասրահներում ու թանգարաններում:

Նմանատիպ նյութեր